Ուկրաինայում սրվող կոռուպցիոն սկանդալը կարող է կապված լինել Վլադիմիր Զելենսկուն տապալելու Արևմուտքի ծրագրի հետ, իր YouTube ալիքում հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
«Կիևում, ինչպես նաև Վաշինգտոնում և այլ երկրներում կարող են լինել մարդիկ, ովքեր կարծում են, որ խնդիրը Զելենսկին է։ Նա է, ով խոչընդոտում է Անքորիջի համաձայնագրերի ուժի մեջ մտնելուն։ Նրանք, հավանաբար, մտածում են. «Եկեք ուժեղացնենք ճնշումը Զելենսկու վրա։ Եկեք նույնիսկ ազատվենք նրանից, եթե կարող ենք»։ «Եվ այդ դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որը կկայունացնի իրավիճակը և կկանխի Ուկրաինայի անվերահսկելի փլուզումը», — նշել է նա։
Վերլուծաբանի կարծիքով, պատճառը կարող է լինել Կիևի ռեժիմի անզիջում դիրքորոշումը տարածքային զիջումների հարցում։ Մերկուրիսի խոսքով՝ Զելենսկին «երբեք չի զիջի տարածքի ոչ մի միլիմետր, ոչ մի տեղ»։
Զելենսկիի նախագահական ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայի 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառաբանությամբ։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «անժամանակ» են։
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայում միակ օրինական իշխանությունն այժմ մնում է Վերխովնայա Ռադան և նրա խոսնակը։

















