• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է․ Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
12/10/2026
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է». Վահե Հովհաննիսյան
0
SHARES
23
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։

Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռու կինո։ Ձևավորվում է դեգրադանտ հանրային տրամադրություն, ըստ որի այդ ամենը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրն է։ Վերջում ձևավորվելու է հավաքական տրամադրություն. «դրանք Հայաստանի խնդիրներն են, մեզ ի՞նչ»։ Սա հավաքական փախուստ է իրականությունից։ Ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել ու հավատալ՝ մի կողմ քաշվելու, քաղաքացի չլինելու համար։
Բոլորը մի փրկիչ ձևակերպում են գտել, թե՝ բժիշկը, երաժիշտը, պետական ծառայողը, ուսուցիչը, նկարիչը, գործարարը «քաղաքականությամբ չի զբաղվի»։ Այնինչ ընդամենը մի բան է մարդուց ակնկալվում՝ լինել քաղաքացի։ Հայաստանում կարծիք չունենալն ու չվիրավորվելը կոչվում է «քաղաքականությամբ չզբաղվել»։
Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում, ընդհանուրի զգացում չունի։ Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։

Փոխել է պետք միջավայրը

Այս միջավայրում քաղաքական գործունեությունը և քաղաքական հաշվարկները չեն գործում։ Փոխել է պետք միջավայրը։ Հայաստանում խոշոր հանրային նախագծերի անհրաժեշտություն կա, պետք է բանականությունը և բարոյականությունը վերադարձնել հանրային կյանք։ Հակառակ դեպքում միշտ շատ հեշտ է լինելու ասել. «մեր ձեռը ի՞նչ կա, մենք ո՞վ ենք, սա մեր պրոբլեմը չէ», և կատարվողին նայել որպես ֆիլմ։ Նման ֆիլմերը սովորաբար տխուր վերջաբան են ունենում բոլորի համար։ Բանականության և բարոյականության դեֆիցիտի պայմաններում շատ հեշտ է, որպես ինքնարդարացում, այլ տեղ մեղավորներ փնտրել, անջատել ուղեղներն ու համակերպվել ամեն այլանդակության կամ համաձայնել ամեն ստորության։

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք։ Քաղաքական և հանրային լիդերության հիմնական խնդիրն այս պահին միջավայրի փոփոխությունն է։ Չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու։ Չի կարելի ինքնակամ մտնել փակուղի՝ խորհրդարանական աշխատանք, թե փողոցային պայքար։ Երկուսն էլ, ամեն ինչն էլ զրոյական արդյունք են տալու, եթե միջավայրը չփոխվի։ Միջավայրը չփոխվի՝ ամենուր «կատարվելու է» միայն բողոքը, բոլորը բոլորից դժգոհելու են՝ ընդդիմության տարբեր թևերը՝ իրարից, ընդդիմությունը՝ իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից, բայց պետության զարգացման համար ոչ մի արդյունք չի ստեղծվելու։
Պարզ ասած, եթե հասարակությունը դուրս չգա իր վիրտուալ «ինքնապաշտպանական կինոթատրոնից», եթե մարդկանց չհամոզենք, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ՝ ներկա և ապագա ճակատագրերի, պատմական որոշումների փուլ, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։

Միջավայրի փոփոխությունը կբերի երկրում ագրեսիայի նվազմանը, և հակընդդեմ էլիտաների՝ իրար ոչնչացնելու ձգտումը կվերափոխվի իրար լսելու և համակեցությանը նպաստող այլ քայլերի։ Հակառակ պարագայում, այս վիճակից դրական ելք չի երևում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն անհաղորդ է իր երկրին, իսկ հանրային ակտիվը, ճնշող մեծամասնությամբ, լայքահավաքությամբ է զբաղված։ Կան հարցեր, որոնք բոլորից պահանջում են զսպվածություն, իսկ առաջիկայում նման հարցերն անխուսափելիորեն շատանալու են։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.