Չարագործը Բրիտանական Քեմբրիջշիր կոմսության ոչ մեծ մասնավոր կենդանաբանական այգում երեք տարեկան երեխային հրել է կոկորդիլոսի վանդակը։
«Ոստիկանությունը կենդանաբանական այգի է կանչվել երեք տարեկան տղայի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, որը հայտնվել էր կոկորդիլոսի վանդակում։ Տղան ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ադենբրուքի հիվանդանոց և գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում», — ասվում է Քեմբրիջշիրի ոստիկանության հայտարարության մեջ։
Նշվում է, որ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է հարևան Նորֆոլկ կոմսությունից 30-ամյա տղամարդ: Ոստիկանության գնահատմամբ ՝ երեխան և նրան հրած տղամարդը ծանոթներ չեն։
Դեպքը տեղի է ունեցել Ջոնսոնս օֆ Օլդ Հերսթ մինի կենդանաբանական այգում, որը գտնվում է մասնավոր ֆերմայում։
