ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Քվեարկությանը հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության համար՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը սպորտի ոլորտում. «Մարզական լրագրողները հնարավորություն ունեն ընտրելու այն մարզիկներին, որոնք 2025 թ. ընթացքում լավագույնս հանրահռչակել են Հայաստանի Հանրապետությունը՝ իրենց մարզական նվաճումներով ՀՀ դրոշը բարձր պահելով տարբեր մրցահարթակներում և գրանցել են լավագույն արդյունքներ միջազգային սպորտային քարտեզում»: Հասմիկ Ավագյանը նաև շնորհակալություն է հայտնել նաև ցանկերում այս տարի չընդգրկված մարզիկներին, և նշել՝ անկախ մրցույթից՝ նրանց ջանքերն ու վաստակը մշտապես գնահատելի են պետության կողմից:
Ըստ անվանակարգերի հաղթողներն են՝
Լավագույն 3 մարզիկներ՝ Վարզդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ընբշամարտ)
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)
Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ընբշամարտ)
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)
Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):

















