ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում, հայտնել Է Ուկրաինայի նախագահը: Փոխանցում է DW-ն։
«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են», — գրել է Զելենսկին։
Նախկինում հաղորդվել էր, որ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 1-ին։

















