Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի կողմից:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք հանրությունից թաքցնում են որևէ բան խաղաղության պայմանագրի հետ կապված:
Հարցին՝ Ադրբեջանի համար խնդիրը ո՞րն է, որ չի համաձայնում ստորագրել, Սահմանադրությա՞ն հարցը, Կոստանյանը պատասխանեց. «ՀՀ Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունները ոչ միայն մեր ներքին գործընթացներն են, այլ այն մտահոգությունները որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է դրանց արդեն իսկ պատասխան հնչել է»:
Փոխնախարարը վստահեցրեց, որ խաղաղության պայմանագրի մեջ ադրբեջանցիների վերադարձի մասին կետ ներառված չէ: