Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել։ Այս մասին տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին»,- նշել է նա։
Ինքը՝ նախարարը, փետրվարի 28-ի առավոտյան՝ հարձակման օրը, գտնվել է համալիրի տարածքում, որտեղ բնակվում էր Խամենեի ։ Ժամը 09:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենեիին սովորաբար գաղտնի զեկույցներ են փոխանցվել: Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցությունների հաշվետվությունը և կրկին խոսել լարված իրավիճակի մասին: Հենց այդ պահին էլ համալիրին հարված է հասցվել։
