24News-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջին օրերին խիստ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Աբովյան համայնքի ղեկավար, Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները։
24News-ի աղբյուրները հայտնում են, որ Բաբայանը հրաժարվել է առաջիկա ընտրություններին աջակցել Ծառուկյանին։ Հարաբերությունների լարվածությունը հասել է այն մակարդակին, որ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին՝ Նվերը, անձամբ է զանգում իր հոր և Բաբայանի ընդհանուր ընկերներին ու առաջարկում ընտրել, թե ում հետ են նրանք՝ Գագիկ Ծառուկյանի, թե Էդուարդ Բաբայանի։
24News-ը կապ է հաստատել Էդուարդ Բաբայանի մամուլի խոսնակի հետ։ Վերջինս նշել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
24News-ը փորձել է նաև խոսել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։
«Ես որևէ տեղեկություն չունեմ՝ ինչ լուրեր են շրջանառվում, իսկ տարատեսակ լուրերը մեկնաբանելն իմ գործառույթների մեջ չի մտնում»,-նշեց նա։

















