«Խորհրդակցական սենյակում իմ դիտարկումները կբարձրաձայնեմ»,- ասել է Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ դիտարկումներ ունի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վերաբերյալ։
Հրայր Թովմասյանը նշել է, որ եթե խնդիրներ նկատել է, առաջին հերթին խորհրդակցական սենյակում կբարձրացնի, ապա նոր լրատվամիջոցների համար։
Կրկնվող հարցին՝ խնդրահարույց որևէ բան չի՞ տեսնում, նա ասաց. «Իհարկե, տեսնում եմ, կբարձրաձայնեմ խորհրդակցական սենյակում»։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: