Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման ծննդյան օրը, մեր բանակը միշտ հզոր է, չնայած անցած հարաբերական պարտություններին: Այս մասին Armlur-ի հետ զրույցում ասել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
«Մեր բանակը հզոր է և ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Կցանկանամ, որպեսզի ավելի հզոր և մարտական բանակ ունենանք, որովհետև մեր երկրի համար դեռ մեր մարտահրավերները ավարտված չեն»,- ասել է նա։
Խոսելով իշխանությունների որդեգրած խաղաղության քաղաքականության մասին, Ամիրյանը նշել է. «Բանակի պատրաստ չլինելն ուղղակի խեղաթյուրված կարծիք է, մեր բանակի, մեր զինվորների մարտական ոգին շատ բարձր է: Մտածել, թե մեր բանակը մարտունակ չէ և մենք պետք է գնանք խաղաղության, ես կարծում եմ, որ խաղաղությունը հզորներն են վերցնում, խնդրելով ոչ մեկ մեզ խաղաղություն չի տալիս»: