Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։
«Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։
Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու ենթատեքստ ունեն», – նշել է նա։