Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը չի պատասխանի հարցին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն իր համար Գարեգին Երկրո՞րդ է, թե՞ Կտրիճ Ներսիսյան։
«Ես չեմ պատասխանում այդ հարցին, խուսափում եմ այդ հարցից, այդ հարցը բազմիցս քննարկվել ու չարչրկվել է, իմաստը ո՞րն է նորից խոսել»,- լրագրողների հետ զրույցումա ասաց նա։
ՔՊ-ականը պնդեց՝ ո՛չ խուսափում է ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ էլ խուսափում է ասել Գարեգին Երկրորդ։
«Ես չեմ ուզում մտնել հարցերի շրջափուլի մեջ, որը մեզ ոչ մի տեղ չի տանում։ Այս պահին ես կենտրոնացած եմ իմ անելիքների վրա»,- նշեց Մեխակյանը։
















