Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Պուտինի՝ հարձակվելով ռուսական տարածքի վրա՝ Կիևը փորձում է ապագայում բարելավել իր բանակցային դիրքերը․
«Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտրական հարձակվում են քաղաքացիական անձանց, ենթակառուցվածքների վրա կամ փորձում վտանգ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար», – նշել է Պուտինը։ Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը նպատակ ունեն նաև տարաձայնություն սերմանելը, մարդկանց ահաբեկելը, ռուսական հասարակության միասնությունը քանդելը, այսինքն, ներքաղաքական իրավիճակին հարված հասցնելը։ Ըստ նրա՝ այժմ գլխավոր խնդիրը պաշտպանության նախարարության առջև է՝ հակառակորդին դուրս մղել երկրի տարածքից և սահմանապահ ծառայության հետ ապահովել պետական սահմանի հուսալի պաշտպանությունը։