Կիևը ստանձնել է երեքշաբթի օրը Բրյանսկի վրա հրթիռային հարվածի պատասխանատվությունը։
Երեքշաբթի օրը Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր Բրյանսկի վրա հրթիռային հարվածի մասին։ Կան զոհեր և վիրավորներ։ Նա նշել էր, որ ուկրաինացի նացիստները դիտավորյալ հրթիռային հարված են հասցրել Բրյանսկի խաղաղ բնակիչների վրա՝ կատարելով անմարդկային ահաբեկչական գործողություն։
«Գլխավոր հրամանատարը (Ուկրաինայի զինված ուժերի — խմբ.) ինձ պատմեց գործողության մասին…», — ուկրաինացի լրագրողներին ասել է Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բրյանսկի վրա հարվածը։ Նրա խոսքերը մեջբերել է ուկրաինական Novosti.LIVE հրատարակությունը։

















