Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգը չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ օդային հարվածները հետ մղելու համար։
«Մենք տեսնում ենք, որ մեր ՀՕՊ համակարգը չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ նույնիսկ Կիևում հարձակումները արդյունավետորեն հետ մղելու համար», — «Bild» թերթին ասել է Կլիչկոն։ Նա նաև պնդել է, որ Ուկրաինան «անհապաղ կարիք ունի լրացուցիչ ՀՕՊ համակարգերի»։
Հունվարի 9-ին Կիևի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը ջերմության և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով՝ նշելով, որ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման: Մինչ այդ Կիևում մի շարք պայթյուններ էին որոտացել, վնասվել էին կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Կլիչկոյին այն բանի համար, որ մայրաքաղաքը պատրաստ չէ լուծել քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները:

















