Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:
Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են՝ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը, բարելավել սեյսմիկ անվտանգությունը, բարելավել այցելուների հարմարավետությունն ու կյանքի որակը, նվազեցնել CO2 արտանետումները, երկարաձգել վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետը:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65 %-ով: