Արդեն գրեթե 8 ամիս Բագրատ Սրբազանն ու ևս 17 արդարներ քաղաքական հետապնդման են ենթարկվում: Այս մասին գրել է Սրբազան շարժումը։
«Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը գտնվում են կալանավայրում, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանն ու Արմեն Ալեքսանյանը` տնային կալանքի մեջ: Մյուսների համար խափանման միջոց են ընտրվել ազատազրկման հետ չկապված սահմանափակումներ:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն 8 ամիս ազատազրկված է, սակայն դատարանը դեռ նախնական դատալսումների փուլում է: Թեժ պայքար է պաշտպանների և մեղադրողների միջև:
Բագրատ Սրբազանն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում միջանկյալ խափանման միջոցի կիրառություն. կա’մ կալանք, կա’մ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում»:

















