ArmLur.am-ին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։
ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաշարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։

















