Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյան հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողն է:
«Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ հաջող, ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այն կկազմի 14-16 միլիարդ, սա ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Պուտինը:
Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին ամիսներին շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել:
«Փոխվարչապետ Օվերչուկը եկավ Երևան: Հոկտեմբերի սկզբին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական ֆորումը, որի շրջանակում մենք մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը»,-ասել է նա:
Բացի այդ, ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: