Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը՝ մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը:
«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կայացված որոշումների համար»,- ընդգծել է նա:
Նշենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Դրանից հետո Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվել են: