Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է կրթության կարևորությունը որպես հոգևոր կյանքի և ազգային ինքնության պահպանման հիմնաքար։
«Կրթությունը հոգևոր գործունեության կարևոր ոլորտ է: Առանց կրթության հնարավոր չէ հոգևոր զարթոնք, հոգևոր միասնականություն ու առաջընթաց պատկերացնել:
Բարոյական անկումը հնարավոր է հաղթահարել միայն կրթության և հոգևոր ազգային մշակույթի միջոցով:
Հետևաբար կրթությունը, գիտությունը և մշակույթը հոգևոր բարձրագույն արժեքներ են` ազգային ինքնության ճանաչողության, գնահատման, պահպանման և տարածման առումով` նշանակ լինելով հոգևոր ստրկությունից ազատագրման»,- գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

















