Գյումրիի ավագանու նիստին նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց․ «Ես շատ խիստ եմ իմ նկատմամբ, որ եկել եմ, գիտեմ ինչ պիտի անեմ, կտեսնեք, որ կանեմ, չենք սպառվել, եռանդը կա, ավյունը կա։ Հայրենիքը սիրում ենք, քաղաքը՝ շատ, հայրենասիրությունը գալիս է փողոցից։ Շատ բաներում գործ ունեք, դիմացը շատ լուրջ բաներ են սպասվում, ոչ միայն պետության վրա եմ հույս դնում, կտեսնեք՝ իմ կապերով ինչքան ներդրում եմ բերելու Գյումրի քաղաք։ Ինչ քարոզարշավի ժամանակ ասել եմ՝ դեռ քիչ եմ ասել»։
Նա հայտարարեց, որ օլիգարխների գույքահարկը ավելացնելու է, բայց իր սկզբունքը հետեւյալն է․ «Մարդկանց տունը չքանդել»։
Վարդան Ղուկասյանն ասաց, որ եթե իրենից կախված որեւէ հարց լինի, ինքը պատրաստ է սատարելու, մանավանդ, եթե դա քաղաքին օգուտ է։