«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին, իշխանական թիմում կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են»։