Կուրսկի ուղղությամբ հարձակման ամբողջ ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ մարդկային կորուստները 1 100-ից ավելի են, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ընթացքում հակառակորդը կորցրել է մինչև 1120 զինծառայող, ինչպես նաև 140 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 22 տանկ, 20 զրահափոխադրիչ, հետևակի 8 մարտական մեքենա, 88 զրահապատ մարտական մեքենա, 13 ավտոմեքենա, 2 «Бук М1» ինքնագնաց զենիթահրթիռային կայան, БМ-21 «Գրադ» համակարգ, դաշտային հրետանային 6 զինատեսակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։