• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
02/12/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Կուսակցության անդամները պարտավոր են մերժել ատելության խոսքը, վիրավորանքը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում. ՔՊ կուսակցության Էթիկայի կանոնագիրք

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
02/12/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Կուսակցության անդամները պարտավոր են մերժել ատելության խոսքը, վիրավորանքը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում. ՔՊ կուսակցության Էթիկայի կանոնագիրք

ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրք, որում ասվում է․

«I. Ներածություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) հանձնառու է խթանել ժողովրդավար, ազատ, արդար և թափանցիկ հասարակության զարգացումը: Սույն Էթիկայի Կանոնագիրքը սահմանում է վարքագծի պարտադիր կանոններ Կուսակցության բոլոր անդամների համար՝ նպատակ ունենալով խթանել վստահություն Կուսակցության ներսում և հանրության շրջանում:

Կանոնագիրքն արտացոլում է Կուսակցության նվիրվածությունը ժողովրդավարությանը և օրենքի գերակայության սկզբունքին, հանրային շահին, ազնվությանը, բարեվարքությանը, հանրային համերաշխությանը և հաշվետվողականությանը։

II. Ազնվություն և  պարկեշտություն

Կուսակցության անդամները պարտավոր են`

  • գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն,
  • կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝  ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ,
  • չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը  ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար,  
  • ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին,
  • խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից,
  • չկատարել գործողություններ, որոնք կարող են վնասել Կուսակցության հեղինակությանը, խաթարել վերջինիս հանդեպ վստահությանը և/կամ հակասել ժողովրդավարության սկզբունքներին։

III. Հավասարություն  և խտրականության բացառում

  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝  մերժելով  ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա,
  • խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում։

IV. Հարգալից վերաբերմունք  և բռնության բացառում

  • Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝  ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում,
  • Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝  քաղաքական գործընթացներում,
  • Կուսակցության անդամները՝  հատկապես հանրային  քաղաքական պաշտոններ  զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝  ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն։

V. Քաղաքական մշակույթ

  • Կուսակցության անդամները պարտավոր են խթանել ժողովրդավարական քաղաքական մշակույթը, որի հիմքում երկխոսությունը, համերաշխությունը, փոխադարձ հարգանքը  և պատասխանատու վարքագիծն են,
  • Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ  ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ,
  • Կուսակցության անդամները պարտավորվում են դրսևորել արդար, ազնիվ և թափանցիկ վարքագիծ համապետական, համայնքային և ներկուսակցական ընտրություններում՝ օգտագործելով բացառապես օրինական և ազնիվ միջոցներ:

VI. Ներկուսակցական մշակույթ և հաղորդակցություն

Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել և խթանել բաց, ներառական և մասնակցային ներկուսակցական միջավայրը, որտեղ յուրաքանչյուր անդամ կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, 

  • Կուսակցության անդամները միմյանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ միմյանց պատասխանատվության կանչելիս, պարտավոր են առաջնորդվել Կուսակցության կանոնադրությամբ և սույն Կանոնագրքով ամրագրված ընդհանուր սկզբունքներով՝ մերժելով ցանկացած տեսակի բռնություն, պահպանելով բարեկրթությունը, հարգալից վերաբերմունքը և գործընկերային վարքագիծը, խթանելով կառուցողական քննադատությունը:

VII. Կարգապահություն

  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել և կատարել Կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաև հանդես չգալ Կուսակցության անունից առանց համապատասխան Կուսակցական մարմնի լիազորության,
  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների և կուսակցական մարմինների ներքին՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։

VIII. Օրենքի գերակայություն

  • Կուսակցության անդամները պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ,  մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը և օրենքի ցանկացած խախտում,
  • Կուսակցության անդամների կողմից հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններին կամ խախտումներին Կուսակցությունը պետք է անհապաղ արձագանքի՝ դրանց համապատասխան նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցելով իրավապահ մարմիններին։

IX. Հաշվետվողականություն

  • Կուսակցությունը հաշվետու է հանրությանը․ Կուսակցությունն իր ֆինանսավորման, գործունեության, որոշումների և դրանց հիմքում ընկած գործընթացների վերաբերյալ ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մերժելով ցանկացած անօրինական և/կամ անհայտ աղբյուրից ֆինանսավորում,
  • Կուսակցության անդամները հաշվետու են Կուսակցությանը  և հանրությանը։

X. Հսկողություն և մոնիթորինգ

Կուսակցությունը, կարևորելով հանրային վստահությունը, ստանձնում է Կուսակցության առաքելության իրագործումն ու արժեքների պահպանումն ապահովելու հավաքական պատասխանատվությունը։

Կուսակցությունն իրականացնում է շարունակական հսկողություն և մոնիթորինգ, որպեսզի Կուսակցության անդամների՝ կանոնադրությանը կամ էթիկայի կանոնագրքին հակասող անպատշաճ վարքին անհապաղ արձագանք տրվի և գործի դրվեն ներկուսակցական և օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգերը։

Սույն Կանոնագրքի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականանցնում է Վերահսկող Հանձնաժողովը:

  • Վերահսկող հանձնաժողով` Վերահսկող հանձնաժողովը տրամադրում է էթիկական խորհրդատվություն և ուղղորդում, քննարկում է ստացված բողոքներն ու դիմումները և տալիս է եզրակացություն Կանոնագրքի հնարավոր խախտման վերաբերյալ, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, Կուսակցության վարչությանն առաջարկում է կիրառել Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից մեկը, Վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ Կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։
  • Բողոքների և դիմումների Գործընթաց` Բողոքներն ու դիմումներն ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, Բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված։ Վերահսկող հանձնաժողովը բողոքները և դիմումները քննարկում է և եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ընթացակարգը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով։
  • Կարգապահական պատասխանատվության միջոցներ` Բողոքի քննարկման արդյունքում Վերահսկող հանձնաժողովը կարող է դիմել Կուսակցության Վարչությանը՝ առաջարկելով կիրառել Կուսակցության Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից  որևէ մեկը։ Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։

XI. Կրթություն

  • Էթիկան նախևառաջ կրթական եւ քաղաքակրթական հասկացություն է։ Սույն էթիկայի կանոնագրքի գործնական և արդյունավետ կիրառման մեխանիզմը կրթությունն է,
  • Կուսակցության անդամները Էթիկայի սույն կանոնագիրքը կիրառելու համար պետք է ուշադրություն դարձնեն ինքնազարգացմանը, սեփական մասնագիտական, քաղաքական, էթիկական հմտությունների զարգացմանը՝ կրթության միջոցով,
  • Այս ամենը, ինչպես նաեւ բարեվարքության եւ հակակոռուպցիոն բովանդակության իմացությունը Կուսակցության յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունն է»։
Tags: Tribune.amՔՊէթիկայի կանոնագիրք
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Չե՞ն ուզում քննության առարկա դարձնել՝ ինչու է գործադիր իշխանության ղեկավարը Կարապետյանի մասին խոսում. տեսանյութ
Իրավունք

«Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում որ Մայր Աթոռը լինի պաշտպանված». փաստաբան

02/12/2025
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա. «Իզվեստիա»
Քաղաքականություն

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար

02/12/2025
«Քաջալերող ենք համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին»․ Մարթա Կոս
Քաղաքականություն

«Քաջալերող ենք համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին»․ Մարթա Կոս

02/12/2025
«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»․ Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրողներին
Քաղաքականություն

«Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»․ Փաշինյան

02/12/2025
Կառավարությունում պատրա՞ստ են էլեկտրական բեռնատարների ներդրմանը. տեսանյութ
Լրահոս

Կառավարությունում պատրա՞ստ են էլեկտրական բեռնատարների ներդրմանը. տեսանյութ

02/12/2025
Ինչո՞ւ է Հայաստանը ձախողվել անտառապատման ու անտառապահպանման հարցում. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Հայաստանը ձախողվել անտառապատման ու անտառապահպանման հարցում. «Փաստ»

02/12/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Չե՞ն ուզում քննության առարկա դարձնել՝ ինչու է գործադիր իշխանության ղեկավարը Կարապետյանի մասին խոսում. տեսանյութ

«Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում որ Մայր Աթոռը լինի պաշտպանված». փաստաբան

02/12/2025
Կուսակցության անդամները պարտավոր են մերժել ատելության խոսքը, վիրավորանքը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում. ՔՊ կուսակցության Էթիկայի կանոնագիրք

Կուսակցության անդամները պարտավոր են մերժել ատելության խոսքը, վիրավորանքը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում. ՔՊ կուսակցության Էթիկայի կանոնագիրք

02/12/2025
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա. «Իզվեստիա»

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար

02/12/2025
«Քաջալերող ենք համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին»․ Մարթա Կոս

«Քաջալերող ենք համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին»․ Մարթա Կոս

02/12/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.