Յուրաքանչյուր քաղաքացի այս հարցում ունի իր կարծիքն ու վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ, բայց այդ հարցում կուզենայի լսել Կաթողիկոսի կարծիքը, դա եկեղեցու հարցն է, հետո մենք մեկնաբանենք և ինչ-որ քայլեր միգուցե ձեռնարկենք։ Այս մասին Եռաբլուրում 24 News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով օրերս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակցելը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը 7 եպիսկոպոսների հետ մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը արցախցիների մոտ դժգոհություն էր առաջացրել։

















