Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության վերաբերմունքը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ տարբեր է, ինչը «կոպիտ անարդարություն է»:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Մոլդովայի բուն բնակչության ընդամենը 45%-ն է լիարժեք աջակցում Եվրամիությանն անդամակցությանը: Վրաստանի ղեկավարն ընդգծել է, որ Քիշնևը ևս, ինչպես Թբիլիսին, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ։
«Եթե որևէ տեղ ընտրություններում խնդիրներ են եղել, ապա դա Մոլդովան է։ Դուք գիտեք, թե ընտրություններն ինչպես են անցկացվել։ Խնդիրը երկակի ստանդարտներն ու անարդարությունն է»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությանը զանգվածային խախտումներ չեն եղել, այլ միայն թերություններ։ Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ Վրաստանում ընտրությունն ավելի որակյալ է եղել, քան նույնիսկ ԱՄՆ-ում։