Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Անցնող շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, այս մասին գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը։
«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ։
Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա»,-գրել է Թրամփի խորհրդականը։