Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե 2 տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում. արդյունքը՝ ռազմական փակուղի, ռազմական հանցագործությունների համար ձերբակալման օրդեր և ՀԱՄԱՍ-ի 200,000 նոր մարտիկ. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբասա Արաղչին՝ հռետորական հարց հղելով՝ «կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն»:
«Իրանի պարագայում նա երազում էր ջնջել ավելի քան 40 տարվա խաղաղ միջուկային նվաճումները։ Արդյունքը՝ իր վարձկանների կողմից սպանված տասնյակ իրանցի գիտնականներից յուրաքանչյուրը հասցրել էր նախապատրաստել ավելի քան 100 տաղանդավոր ուսանողի։ Նրանք Նեթանյահուին ցույց կտան, թե ինչի են ընդունակ։
Սակայն նրա ամբարտավանությունը սահմաններ չունի։ Ամոթալիորեն ձախողելով Իրանում իր բոլոր ռազմական նպատակները և ստիպված լինելով փախչել «հայրիկի» մոտ այն բանից հետո, երբ մեր հզոր հրթիռները գետնին հավասարեցրին Իսրայելի ռեժիմի գաղտնի օբյեկտները (ինչը Նեթանյահուն դեռևս թաքցնում է), նա բացահայտորեն թելադրում է ԱՄՆ-ին, թե ինչ ասել կամ անել Իրանի հետ բանակցություններում։ Անխուսափելիորեն առաջանում է հարց. կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն։ Եթե ոչինչ, ապա ի՞նչ ունի «Մոսսադ»-ն ընդդեմ Սպիտակ տան», – գրել է Արաղչին՝ ակնկարկելով, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը կարող է կոմպրոմատ ունենալ ընդդեմ ԱՄՆ նախագահի: