Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս պահին Երևան֊Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։ Նման գրառում է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։
Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։
Ինչո՞վ է զբաղված ճանապարհային դեպարտամենտը։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»։

















