Մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը: Վերջին համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել մահից 2,5 շաբաթ առաջ՝ հայրենի Բիրմինգհեմում, 76-ամյա Օզին նստած էր սև գահին, քանի որ Պարկինսոնի հիվանդության պատճառով չէր կարողանում քայլել։
Նրա ընտանիքի հայտարարության համաձայն՝ նա մահացել է սիրով շրջապատված։
Black Sabbath-ի հետ միասին, իսկ հետո՝ առանձին, Օզզին իր կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 միլիոն ալբոմ և ընդգրկվեց Ռոքնռոլի ամերիկյան Փառքի սրահում։