Այսօր՝ հուլիսի 17-ին, ոչ որակյալ ջրի մատակարարման պատճառով հերթական թունավորման դեպքերն են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում, ըստ բնակիչների ահազանգերի, խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատացել է, ովքեր դիմել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»։
Այս պահին Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել բնակիչները, ովքեր արդարացիորեն պահանջում են որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի, թե չէ ամեն անգամ մարդիկ են թունավորում»։
Բյուրեղավան են ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանի և պոլիկլինիկայի աշխատակիցների հետ մեկնում են այն հասցեներ, որտեղից որ քաղաքացիներ են տեղափոխել մի մասը Բյուրեղավանի պոլիկլինիկա, մյուս մասը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։
