Լատվիայի կառավարության ղեկավարն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Էվիկա Սիլինյան համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում։
«Հայտնում եմ 2026 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռացման և ողջ նախարարների կաբինետի հրաժարականի մասին»,- ասված է Սիլինյայի հայտարարության մեջ:
Կառավարական ճգնաժամը սկսվել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո, երբ մայիսի 7-ին մի քանի անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Լատվիայի օդային տարածք։ Դրանցից մեկը ընկել էր Ռեզեկնե քաղաքում՝ նավթապահեստի տարածքում։ Նախարարի հրաժարականից հետո Սիլինյային աջակցող քաղաքական գործընկերները հայտարարել են, որ վարչապետն այլևս չի վայելում իրենց վստահությունը։

















