Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը առանձին շրջաններում, նույն օրը՝ ուշ երեկոյան, ինչպես նաև հունվարի 18–20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում հնարավոր է բուք և հորիզոնական տեսանելիության զգալի նվազում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 18–19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5–8 աստիճանով։
Երևանում հունվարի 17-ի երեկոյան, ինչպես նաև հունվարի 18–20-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 21–22-ը մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

















