ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մոսկովյան բանակցությունների ժամանակ քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայացվածության հեռանկարները, այդ թվում՝ ՌԴ ներկայացվածության հարցը ՀՀ Սյունիքի մարզում, որը, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջան է:
«Ելնում ենք նրանից, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը համապատասխանում է մեր երկրների շահերին»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ կօգտվի Արարատ Միրզոյանի՝ ՀՀ այցելելու հրավերից: