Մոսկվան ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն հերքում, որ Ռուսաստանը հիբրիդային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։
«Սա կարող է միայն տարակուսանք առաջացնել։ ԵՄ-ի հետ մերձեցումն իր հետքն է թողնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում «Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն է միջոցներ տրամադրում դրա համար. վերջերս հայտարարվեց 15 միլիոն եվրոյի մասին։ Ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել այս փողի յուրաքանչյուր ցենտը»։

















