Լուսատուների փոխարինումը կարևորագույն աշխատանք է, բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ լեդ լուսատուների տեղադրումն ազդում է թռչունների միգրացիայի վրա, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Ավինյանը:
«Փողոցներում լեդ լուսատուների տեղադրումով էական էներգիախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում»,- մասնավորապես նշել է նա: