• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ սեւ հանճարը, էն մարդը չի, որ իր խոսքը իմ համար արժեք ունենա»․ Աղազարյանը՝ առաջին նախագահի՝ մանդատը չդնելու դիտարկման մասին

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
29/11/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ սեւ հանճարը, էն մարդը չի, որ իր խոսքը իմ համար արժեք ունենա»․ Աղազարյանը՝ առաջին նախագահի՝ մանդատը չդնելու դիտարկման մասին
0
SHARES
719
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ինչպես հայտնել ենք, Tribune.am-ը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցում արեց՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կոշտ գնահատական տվեց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք պարտադրում էին իրենց պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Աղվան Վարդանյանին մանդատը վայր դնել, իսկ Փաշինյանին ինչ–ինչ պատճառներով խնայում է։

2018-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հակասահմանադրական էր որակել ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի քայլը եւ հորդորել ԱԺ նախագահին՝ Արա Բաբլոյանին մանդատից հրաժարվող պատգամավորների դիմումները չընդունել, վերադարձնել՝ հայտարարելով․ «ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Հետևաբար մանդատից հրաժարվելու ներկայացվող պահանջը հակասահմանադրական է»։ Առաջին նախագահը միջազգային հանրության դիրքորոշումն էր ներկայացրել, որ իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է, դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից․ «Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից»։

Հիմա Փաշինյանը, արեց այն, ինչ արել էին ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն, ուստի Tribune.am-ի հետ զրույցում առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ փոխանցեց Լեւոն Տեր–Պետրոսյանի պարզաբանումը․ «Պատգամավորին պարտադրել մանդատը վայր դնել ինչպես այն ժամանակ էր հակասահմանադրական, այնպես էլ հիմա։ Պատգամավորը կաշկանդված է բացարձակապես իր խղճով եւ համոզմունքներով։ Այնպես որ, ստիպողաբար մանդատը վայր դնելը, կրկնում ենք, ինչպես այն ժամանակ էր հակասահմանադրական, այնպես էլ հիմա»։

Մենք այս առնչությամբ զրուցեցինք նաեւ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, որն այս օրերին ընդդիմանում ու պայքարում է վարչապետի՝ մանդատից հրաժարվելու «խնդրանք-պարտադրանքներին»։ Նրան փոխանցեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը, ըստ որի այս հարցն ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման։ Ու եթե ԱԺ նախագահը չհորդորի պատգամավորներին դիմումները հետ վերցնել, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Հարցին՝ ձեր համար առաջին նախագահի այս հորդորները ի՞նչ նշանակություն ունեն ու կարո՞ղ է դա դեր խաղալ, որ այնուամենայնիվ դիմում չգրեք։ Աղազարյանը պատասխանեց․ «Լեւոն Տեր–Պետրոսյանի տեսակետն իմ համար նշանակություն չունի, որովհետեւ Սահմանադրությունից խոսացող մարդը 96 թվականին չէր գնա տոտալ կեղծիքներով նախագահական ընտրություններում արդյունքներ գրանցելուն։ Նա չի, որ պետք է հորդորի Սահմանադրությունը պահել կամ չպահել։ Լեւոն Տեր–Պետրոսյանը՝ սեւ հանճարը, իմ համար էն մարդը չի, որ իր խոսքը իմ համար արժեք ունենա»։

Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան

Tags: Tribune.amլևոն տեր-պետրոսյանՀովիկ Աղազարյան

Վերջին նորություններ

  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.