ԼՂ-ից բռնի տեղահանված ևս180 ուսանող հնարավորություն կունենա փոխհատուցում ստանալ կրթաթոշակի տեսքով:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հաջորդ տարվանից նրանց համար կգործի միջին որակական գնահատականի շեմը: Նախորդ տարի մենք այս որոշման շրջանակներում առաջին կիսամյակով 1,834 ուսանողի ուսման վարձն ենք փոխհատուցել, երկրորդ կիսամյակում՝ արդեն իսկ ուսանողների թիվը բուհական մակարդակում աճել է մինչև 2,134-ը:
Ինչ վերաբերում է քոլեջների ուսանողներին, ապա արհեստագործական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող առաջին կիսամյակում 919 սովողների են փոխհատուցվել, իսկ երկորրդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1,133-ի: Այսինքն այս որոշումը վերաբերում է հազարավոր սովորողների քոլեջներում ու բուհերում, որոնք կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապաասխան աջակցությունը կա ու իրենք կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: