Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։
Փոփոխությունները թույլ կտա պատժել նրանց, ովքեր բռնության սպառնալիքներ կհնչեցնեն գործող և նախկին նախագահների հասցեին։
Առաջարկվող փոփոխության տեքստն արդեն պաշտոնական կայքէջում հրապարակված է և, ըստ այդմ, հոդվածը նախատեսում է 8 տարվա ազատազրկում։