Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթ է ունեցել Նյու Յորքի դատարանում։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել և ընդգծել է, որ ինքը «պարկեշտ մարդ» է, հաղորդում է Sky News-ը։
«Ես պարկեշտ մարդ եմ, ես դեռևս իմ երկրի նախագահն եմ», — ասել է Մադուրոն։
Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։
Լրագրողները նշում են, որ Մադուրոն դատարանում ելույթ է ունեցել իսպաներենով և օգտվել է թարգմանչի ծառայություններից։ Դատավորը ընդհատել է Վենեսուելայի առաջնորդի ելույթը։
Մադուրոն և Ֆլորեսը Միացյալ Նահանգներում մեղադրվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության մեջ։

















