Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքում իր դեմ գործի լսումների ժամանակ առանց ձեռնաշղթաների է եղել, հանգիստ ու զուսպ տեսք է ունեցել, դատարանի դահլիճից հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Մադուրոն բանտային հագուստ է կրել, նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես։ Մադուրոն և Ֆլորեսը չեն հաղորդակցվել միմյանց հետ։ Դատարանի դահլիճ մտնելիս Վենեսուելայի առաջնորդը ժպտացել է փաստաբաններին։
Վենեսուելայի նախագահը նաև զրուցել է իր փաստաբանի հետ ամբողջ նիստի ընթացքում։ Նա հանգիստ տեսք է ունեցել ամբողջ դատավարության ընթացքում, ինչպես նաև Ֆլորեսը։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Նյու Յորքի դատարանում տեղի էր ունեցել Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գործով ևս մեկ նիստ։

















