Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն հայտնի է, թե ինչպես են բաշխվել ձայները։
Հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատը»՝ ստանալով 182 մանդատ։
Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։
Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։
Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։