Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ 77 կգ քաշայինների պայքարի եզրափակիչի վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 1-1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի նկատմամբ: Գրում է Armsport.am-ը։
Հատկանշական է, որ Ամոյանն ու Զոիձեն միմյանց դեմ մրցել էին նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչի շրջանակում, որտեղ կրկին հաղթանակ էր տոնել հայ մարզիկը։ Այսպիսով, Մալխաս Ամոյանը հաջողությամբ պաշտպանել է տիտղոսն ու իր կարիերայում արդեն 5-րդ անգամ կանգնել Եվրոպայի առաջնության պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

















