ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից։ Մասնավորապես, նրա որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, և պատերազմին մասնակցելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել։
62-ամյա Ռուբենը պարբերաբար որդուն բերել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում գտնվող բժշկական կենտրոն, և ահա այցերից մեկից հետո 62-ամյա տղամարդուն գտել են Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում սպանված։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

















