Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների պաշտպանությունը: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ազդարարները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի, շահերի բախման կամ հանրային շահին սպառնացող խախտումների մասին։
Պաշտպանը բողոքների հիման վրա ուսումնասիրում է ազդարարների իրավունքների հնարավոր խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմում է համապատասխան մարմիններին՝ ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու և խախտված իրավունքները վերականգնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մոնիտորինգ և տրամադրում խորհրդապահական խորհրդատվություն ազդարարներին։
Տարեկան հաշվետվությունները հասանելի են www.azdararir.am և www.ombuds.am։
Խախտումների դեպքում՝ թեժ գիծ 116, (+374 96) 116-100 կամ [email protected]։

















