ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ Մարտի 1-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թերթին հասած տեղեկությունների համաձայն Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում:
Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։
















