Հանրապետության տարածքում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

















