ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ում արված գրառմամբ շնորհավորել է Հանրապետության օրը։ «Մայիսի 28-ին մենք նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից ազատագրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։ Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը»,- գրել է դեսպանը։