Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Օլիմպիական արծաթե մեդալը նվիրում է հայրենիքին:
Փարիզից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողները նրանից հետաքրքրվել են` ո՞ւմ է նվիրում մեդալը, Դավթյանն էլ ասել է` «իմ երկրին»:
«Չեմ կարող ոչ մեկին առանձնացնել, բոլորս էլ հայ ենք, նվիրում եմ իմ երկրին»,- ասել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը:
Դավթյանի մեդալային հավաքածուում պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը, վստահեցրել է` կաշխատի, կփորձի լրացնել այդ բացը: